27 դեկտեմբերի 2009 - 16:53 AMT
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարին կարող է կիրառել նոր սանկցիաներ Իրանի նկատմամբ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարին կարող է կիրառել նոր սանկցիաներ Իրանի նկատմամբ, եթե Տեհրանը հրաժարվի ընդունել «վեցյակի» առաջարկությունը նրա միջուկային ծրագրի վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին կից Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը: «Մի քանի շաբաթների ընթացքում «վեցյակում» մենք կքննարկենք այն էլեմենտները, որոնք կարող են ընդգրկվել Իրանի դեմ նոր սանկցիաների մասին բանաձեւի մեջ», - ասել է նա:
Ընդ որում նա ավելացրել է, որ «մենք բաց կթողենք դուռը հետագա երկխոսության համար»: «Իրանին դեռ ուշ չէ սկսել համագործակցել ՄԱԳԱՏԵ-ի եւ ընդհանուր առմամբ համաշխարհային հանրության հետ: Այդ դեպքում նա կարող է խուսափել սանկցիաներից», - կարծում է բրիտանացի դիվանագետը: