27 դեկտեմբերի 2009 - 17:25 AMT
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի են ունեցել լայնածավալ անկարգություններ
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի են ունեցած քրդերի բողոքի ակցիաները վերածվեցին բախումների ոստիկանության հետ: Բախման պատճառ է դարձել արգելված Քրդամեդ կուսակցության (DNP) 23 ակտիվիստների ձերբակալումը, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ:

Ամբոխը քարկոծել է ոստիկաններին, ջարդել է խանութների ցուցափեղկերը, այրել է մեքենաներ: Ոստիկանությունը ստիպված էր փողոցներ հանել զրահապատ տեխնիկա: Ձերբակալվել է մոտ 30 մարդ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: