27 դեկտեմբերի 2009 - 17:33 AMT
Վրաստանում կարող է ստեղծվել Հետախուզության խորհուրդ
Հնարավոր է, որ մոտակա ժամանակ Վրաստանում ձեւավորվի Հետախուզության խորհուրդ: Այդ մասին արտահերթ խորհրդարանի նիստում հայտարարել է արտաքին հետախուզության հատուկ ծառայության պետ Գելա Բեժուաշվիլին:

Նրա խոսքերով, հետախուզության խորհուրդը պետք է քննարկի եւ վերլուծի համապատասխան մարմինների կողմից հայթայթած տեղեկատվությունները: Այդ տեղեկատվությունների հիման վրա խորհուրդը կմշակի վերջնական փաստաթուղթ:
Օրինագծի նախաձեռնողն է Վրաստանի նախագահը: Նա կորոշի տարբեր հետախուզական կառույցների գործունեության ոլորտը: