28 դեկտեմբերի 2009 - 11:19 AMT
ՀՀ Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխհամագործակցության հուշագրի են ստորագրել
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխհամագործակցության հուշագիր», հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Հուշագիրը մշակվել է համաձայն 2009 թ. դեկտեմբերի 1-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության: Հուշագիրը ստորագրեցին երկու հանձնաժողովների նախագաները` Ռ. Նազարյանը եւ Դ. Հարությունյանը:
«Սույն հուշագիրն ուղղվածէՀՀ տարածքումէլեկտրոնային հաղորդակցությանոլորտի արդյունավետկարգավորմանը, ոլորտում արդարեւբաց մրցակցության երաշխավորմաննու տնտեսվարող սուբյեկտների ու սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տնտեսական ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հուշագրի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" ՀՀ օրենքի ուժով օժտված է տնտեսական մրցակցության պաշտպանության եւ խրախուսման, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար, անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասություններով:

Բացի այդ, կողմերը փոխանակում են իրենց գործունեության ընթացքում ձեռքբերված եւ միմյանց իրավասությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկատվության տրամադրումը արգելված է օրենքով: