28 դեկտեմբերի 2009 - 12:31 AMT
Ծանրամարտիկներ Տիգրան Մարտիրոսյանն ու Գեւորգ Դավթյանը կաշխատեն 2010թ. շտկել բացթողումները
Եվրոպայի 2008թ. ծանրամարտի չեմպիոն եւ Պեկինի Օլիմպիական խաղերի 85 կգ ք/կ բրոնզե մրցանակակիր Տիգրան Բ.Մարտիրոսյանը գտնում է, որ 2009թ. իր համար այնքան էլ հաջող չէր:
Վնասվածքի պատճառով Մարտիրոսյանը բաց թողեց Եվրոպայի առաջնությունն ու 2009թ. մասնակցեց միայն աշխարհի առաջնությանը: «Պոկում» վարժության մեջ Մարտիրոսյանը բարձրացրեց 172 կգ, սակայն մեջքի վնասվածքը խանգարեց նրա ելույթին եւ նա նվաճեց արծաթե մեդալը: «Մենք որոշեցինք չշարունակել իմ ելույթները, որ բարդություններ չառաջանան»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտիրոսյանը:
2006 եւ 2007թթ. Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Գեւորգ Մարտիրոսյանին եւս վնասվածքը խանգարեց մասնակցել Հայաստանի առաջնությանն ու միջազգային մրցաշարերին: Ըստ նրա, 2010թ. նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը, վնասվածքից ապաքինվելու համար, սակայն կաշխատի մասնակցել աշխարհի առաջնությանը: