28 դեկտեմբերի 2009 - 15:56 AMT
Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը
Դրանցում հարցականի տակ էր դրվում ոչ միայն Ահմանիդեժադի իշխանության լեգիտիմությունն, այլեւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի:

Իրանի բարեփոխականների կայքէջը հաղորդում է, որ Թեհրանում կրկին բախումներ են եղել ընդդիմության կողմնակիցների եւ նախագահ Ահմանիդեժադի անվտանգության ուժերի միջեւ:

Ընդդիմադիրների «Նորոզ» կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Մուսավիի մի խումբ կողմնակիցներ հավաքվել էին «Իբն Սինա» հիվանդանոցի դիմաց, որտեղ գտնվում էր դիահերձարանից խորհրդավոր ձեւով անհետացած Մուսավիի մարմինը: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել:

Աշխարհի տեղեկատվական գործակալությունները հաղորդում են, որ ցույցի կարգախոսներն ավելի ծայրահեղական էին, քան ամռանն էին: Դրանցում հարցականի տակ էր դրվում ոչ միայն Ահմանիդեժադի իշխանության լեգիտիմությունը, որն ընտրվել էր 2009 թ. հունիսի 12-ին, այլեւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի: