28 դեկտեմբերի 2009 - 16:33 AMT
2009թ. 9 ամսվա ընթացքում Հայաստանում 131.5 հազար տոննա բենզին է իրացվել
Այսօր ՀՀ տնտեսականմրցակցության պաշտպանության պետականհանձնաժողովի հերթական նիստում քննարկվելեն բենզինի, դիզվառելիքի, տվյալների փոխանցման շուկաներում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ եւ այլ հարցեր, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, 2009 թվականի առաջին 9 ամիսներին բենզինի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվել է 5 տնտեսվարող, որոնց կողմից իրացվել է 131.5 հազար տոննա բենզին: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարողը «Ֆլեշ» ընկերությունն է, որը ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի իրացման շուկաներում համապատասխանաբար 42.24 եւ 51.4 տոկոս մասնաբաժիններով վերագրանցվեց գերիշխողների գրանցամատյանում:

Հանձնաժողովի այսօրվա մեկ այլ որոշմամբ «Արմինկո» ընկերությունը հանվել է գերիշխողների գրանցամատյանից, քանի որ տվյալների փոխանցման շուկայում կորցրել է գերիշխող դիրքը: