28 դեկտեմբերի 2009 - 16:48 AMT
ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանի շտաբի ակտիվիստների վրա հարձակման համար մեղադրում է ՀՀԿ-ից պատգամավորին
Ք.Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների վրա երեկ կատարված հարձակումը նրա նախընտրական քարոզարշավի անցկացմանը խոչընդոտելու` Հայաստանի իշխանությունների փորձն է: Այդ մասին այսօր Երեւանում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունն օժանդակում է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանին, որը նույն ընտրատարածքում է հավակնում ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնին: «Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների վրա կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրամանով»,- ընդգծեց Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը հաղորդեց նաեւ, որ հարձակման արդյունքում տուժել են վեց ակտիվիստներ, որոնց թվում նաեւ` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: «Ակտիվիստները զանազան բարդության աստիճանի վնասվածքներ են ստացել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները տուժածներից դիմումներ են վերցրել, բայց առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ»,- նշեց Զուրաբյանը: