28 դեկտեմբերի 2009 - 19:02 AMT
2012-ին Հայաստանի տնտեսությունը կվերադառնա 2008-ի մակարդակին
Այս տարի Հայաստանը լուրջ ճգնաժամ ապրեց, եւ 2012-ին երկրի տնտեսությունը կվերադառնա 2008թ. մակարդակին: Civilitas հիմնադրամի ամենամյա «Հայաստան 2009` խոստում եւ իրականություն» զեկույցի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած բաց քննարկումների ժամանակ այդ մասին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը: Ընդ որում, նա խուսափեց ՀՀ կառավարության հասցեին մեղադրանքներից, սակայն նշեց, որ ծանր ճգնաժամի պատճառներից մեկն այն էր, որ կառավարությունն ուշ արձագանքեց, եւ հատկացված վարկերը մուտք գործեցին միայն տարվա երկրորդ կեսին: «Ճգնաժամը բացահայտեց Հայաստանի բոլոր թույլ կողմերը եւ արդեն ակնհայտ է, որ երկիրը կախում ունի ներկրումից»,- նշեց Բարխուդարյանը:

Անդրադառնալով պետբյուջեի հետ կապված հարցերին` Բարխուդարյանն ասաց, որ 2012-ին Հայաստանի պետբյուջեն լավագույն դեպքում կկազմի 2 տրիլիոն դրամ, իսկ վատագույն դեպքում` 1 տրիլիոն 400 միլիարդ, որոնցից 68% կօգտագործվի սոցիալական ծախսերի համար: