28 դեկտեմբերի 2009 - 19:20 AMT
Ուկրաինայում նոր հայկական կազմակերպություն է ստեղծվել
Ուկրաինայում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել Ուկրաինայի Հայերի Ազգային Կոնգրեսը: Նոր կազմակերպության նպատակը Ուկրաինայի հայերի պաշտպանությունն է ոչ միայն հասարակական ոլորտում, այլեւ քաղաքական միջավայրում: ՈՒՀԱԿ անդամ են դարձել Ուկրաինայի հայտնի հայերը, նախագահը Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյանն է: Ինչպես Analitika.at.ua-ի թղթակցին է հաղորդել ՈՒՀԱԿ նախագահը, կազմակերպությունը հեռահար ծրագրեր ունի Ուկրաինայի հայերի միավորման, նրանց մշակութային ժառանգության պահպանման եւ մեր հայրենակիցների իրավունքների համալիր պաշտպանության գործում: