29 դեկտեմբերի 2009 - 14:45 AMT
Հայաստանի ֆինանսների նախարարը հայ ժողովրդին մաղթեց 2010 թ. կայունություն եւ զարգացում
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը մաղթեց, որ 2010 թ. յուրաքանչյուր մարդ, հասարակությունը եւ ողջ երկիրը ունենան կայունության զգացում եւ զարգացում: « Կայունությունը զարգացման հիմնական գործոնն է, եւ Հայաստանը մոտական տարիներին կգրանցի այդ զարգացումը», - ասել է նա:

Ֆինանսների նախարարը նաեւ երկրի քաղաքացիներին ցանկացավ շատ ֆինանսական ռեսուրսներ: «Կյանքում դա չէ ամենակարեւորը, սակայն այն անհրաժեշտ է, որպեսզի լավագույնս լուծել կարողանանք կյանքի մյուս պրոբլեմները», - ասել է նա: