7 հունվարի 2010 - 15:02 AMT
Լիբանանահայերը պահանջում են հայ-թուրքական Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան հայտարարել


Հունվարի 10-ին Լիբանանում բողոքի ցույց կկայանա, որի մասնակիցները Հայաստանի ՍԴ-ից կպահանջեն հունվարի 12-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան հայտարարել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ցույցի կազմակերպիչները երեք հայկական ավանդական կուսակցություններն են` ՀՅ Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Ցույցին կմիանան նաեւ Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկական եկեղեցու եւ Հայ Ավետարանական եկեղեցու համայնքների, ինչպես նաեւ Լիբանանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Շահան Քանդահարյանը Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն է, Լիբանանի «Հայ դատ» հանձնաժողովի եւ ՀՅ Դաշնակցության անդամը: