7 հունվարի 2010 - 16:29 AMT
Ֆրանսիական դատարանը տուգանեց թրքուհուն Հայոց ցեղասպանության ժխտման համար
Ծագումով թուրք Ֆրանսիայի քաղաքացի Սիրմա Օրանը` հրապարակախոս Բաշքին Օրանի դուստրը, ֆրանսիական դատարան դիմեց այն բանից հետո, երբ 2008թ. Վիլլուրբան քաղաքի տեղական իշխանության մարմինների նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան հարց տրվեց, թե արդյոք նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հրաժարվելով ճանաչել Ցեղասպանությունը` Օրանը հանեց իր թեկնածությունը եւ բողոք ներկայացրեց դատարան` վկայակոչելով, որ խտրականության է ենթարկվել իր թուրքական ծագման պատճառով: Հունվարի 6-ին Հայոց ցեղասպանության հերքման համար Ֆրանսիայի քրեական օրոնսգրքին համապատասխան ֆրանսիական Լիոն քաղաքի դատարանը Սիրմա Օրանին մեղավոր ճանաչեց եւ տուգանեց 1500 եվրոյի չափով:

Մեկնաբանելով դատարանի վճիռը` Օրանը հայտարարեց, որ մտադիր է Մարդու իրավունքների Եվրոպական միջազգային դատարան դիմել, հաղորդում է TURKISHNY-ն:

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին: 2005-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց մի օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ցեղասպանության հերքման համար: Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ընդունվի Ֆրանսիայի Սենատի կողմից եւ ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից: