8 հունվարի 2010 - 13:53 AMT
Կյանքից հեռացավ հայերի փոխհատուցման իրավունքի պաշտպան Դեննիս Բրուտուսը


Քեյփթաունում (ՀԱՀ) կյանքի 86-րդ տարում վախճանվեց հարավաֆրիկացի բանաստեղծ, նախկին քաղբանտարկյալ եւ Թուրքիայից փոխհատուցում ստանալու հայ ժողովրդի իրավունքների պաշտպան Դեննիս Բրուտուսը: Ինչպես գրում է Armenian Weekly-ն, նա պայքարում էր խտրականության դեմ եւ 1960-ականների կեսերին կալանվեց Ռոբբեն կղզու բանտում: 1966-ից մինչեւ 1990-ականների սկիզբը Բրուտուսը ստիպված էր գաղթականի կարգավիճակով ապրել: Նա բանաստեղծությունների ավելի քան մեկ տասնյակ ժողովածուներ է հրապարակել:

Դեննիս Բրուտուսը մի կոմիտեի համանախագահ էր, որը 2005-ին Փոխհատուցումների համաշխարհային սիմպոզիում կազմակերպեց, որի շրջանակներում քննարկվեց հայ ժողովրդին փոխհատուցման հարցը:

Այդ սիմպոզիումի շրջանակներում Բրուտուսը փորձագետներին առաջարկեց ներկայացնել փոխհատուցման վերաբերյալ իրենց զեկույցները: