8 հունվարի 2010 - 14:50 AMT
Թուրքիայի դատարանի որոշումը Թուրքիայի «խորքային պետությունը» գցեց ճգնաժամի մեջ


Թուրքիայի դատարանի որոշումն այն մասին, որ երկրի ոստիկանությանն ու դատախազության աշխատակիցներին թույլատրվում է խուզարկել Անկարայում թուրքական հատուկ ուժերի հրամանատարության Մարտավարական զորահավաքային խմբում գործող ՆԱՏՕ-ի հույժ գաղտնի COSMIC-ի հաստատությունները, որը կապված էր ամերիկյան ԿՀՎ եւ իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության հետ` «Էրգենեքոն» ազգայնական կազմակերպության միջնորդությամբ, Թուրքիայի «խորքային պետությունը» քայքայել է: Այս մասին է գրում Wayne Madsen Report (WMR)-ը:

«Էրգենեքոն»-ի ցանցի հետազոտությունները վկայում են, որ COSMIC-ի փաստաթղթերը կարող են ապացույցներ բովանդակել այն մասին, որ հատուկ գործողություններ իրականացնող ուժերը ծրագրել են թուրք բարձրաստիճան քաղաքական գործիչների սպանություններ, այդ թվում նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինջի սպանությունը: Հոդվածում ընդգծվում է նաեւ, որ թուրք զինվորականները ԱՄՆ-ի եւ Իսրայելի աջակցությամբ ծրագրել են Թուրքիայում հեղաշրջում անցկացնել:

Ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԿՀՎ «Գլադիո» ցանցերը, որ ստեղծվել էին ՆԱՏՕ-ի երկրներում եւ չեզոք պետություններում` «սառը պատերազմի» տարիներին, որպեսզի խորհրդային ներխուժման եւ բռնազավթման դեպքում համակարգի ուժերը, հնարավոր է շարունակում են գործել Թուրքիայում եւ «Էրգենեքոնի» կորիզն են կազմում:

Wayne Madsen Report -ը հաղորդում է, որ COSMIC-ի մի շարք հույժ գաղտնի փաստաթղթեր ուղենշում են Պենտագոնում գործող ամերիկյան նույնանման «խորքային պետություն», որը նման է թուրքական «Էրգենեքոն» ցանցին: Գաղտնի ծառայությունների նախկին թարգմանիչ Սիբել Էդմոնդսն ասել է, որ այս ցանցը գաղտնազերծվել է ամերիկյան քաղաքական գործիչների եւ ԱՄՆ-ում թուրք լոբբիստների հեռախոսային զրույցները գաղտնալսելիս: