Ինչպես հաղորդում է Դոնեցկի (Ուկրաինա) «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի երիտասարդական հավաքականի ու երեւանյան «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը փորձաշրջան է անցնում ակումբում: «Մետալուրգի» մարզիչ Նիկոլայ Կոստովը շատ լավ ծանոթ է այդ հեռանկարային մարզիկի խաղին, չէ՞ որ նախկինում Դաշյանն արդեն խաղացել է «կապույտ-սպիտակների» ներկայիս մարզչի ղեկավարությամբ երեւանյան «Բանանցում»,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Մետալուրգում» խաղում է եւս մեկ հայ կիսապաշտպան, 2009թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը:
Երկու ֆուտբոլիստներն էլ հունվարի 9-ին թիմի հետ միասին մեկնեցին Թուրքիա, որտեղ երկու ընկերական հանդիպում կանցկացնեն` ղազախական «Օրդաբասի» (հունվարի 14) եւ Ռուսաստանի չեմպիոնի` Կազանի «Ռուբինի» (հունվարի 19) հետ: