10 հունվարի 2010 - 16:06 AMT
10/09 ընտրական տեղամասի մոտ անհայտ անձինք ծեծել են Պետրոս Մակեյանին
Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում ՀՀ ԱԺ ընտրություններ են: Գրանցվել էին պատգամավորության երեք թեկնածուներ` Արա Սիմոնյանը` «Ազգային միաբանությունից», Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Մինչեւ ժամը 14.00 քվեարկել էին ընտրողների 11 տոկոսը, այսինքն` 6126 մարդ: Նշենք, որ 10-րդ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 55851 մարդ է :

Ժամը 15.00 այդ ընտրատեղամասի մոտ, Այգեստան 9 հասցեում տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ անհայտ անձինք ծեծի են ենթարկել պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի երեք վստահված անձանց: Ծեծի ենթարկվածներից էր նաեւ «Դեմոկրատական հայրենիք» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը: