10 հունվարի 2010 - 17:53 AMT
Թուրքիան եւ Չինաստանը կնքել են 1,05 մլրդ դոլարի տնտեսական ոլորտին վերաբերող համաձայնագրեր
Թուրքիան եւ Չինաստանը Ստամբուլում տեղի ունեցած երկու պետությունների տնտեսական համագործակցությանը նվիրված ֆորումի ավարտին կնքել են 38 համաձայնագիր ` ընդհանուր 1,05 մլրդ դոլար արժողությամբ:

Համաձայնագրերը վերաբերում են Թուրքիայից Չինաստան ներմուծվող օգտակար հանածոներին, մարմարի, ինչպես նաեւ էլեկտրակայանների համատեղ շինարարությանը: