11 հունվարի 2010 - 14:33 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարը Լոնդոնում կքննարկի տարածաշրջանային հարցերը


Հունվարի 11-12-ը Ահմեդ Դավութողլուն պաշտոնական այցով կլինի Մեծ Բրիտանիայում: Այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը իր բրիտանացի գործընկեր Դեվիդ Միլիբենդի հետ կքննարկի Թուրքիայի ԵՄ-մ անդամակցության հարցերը, Կիպրոսի խնդիրը, եւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղիխնդիրը, հաղորդում է Anadolu Ajansi-ն: