11 հունվարի 2010 - 15:06 AMT
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը ունի շարունակական եւ բազմակողմ բնույթ
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը ունի շարունակական եւ բազմակողմ բնույթ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Ընթանում է կանոնավոր քաղաքական երկխոսություն բարձր մակարդակով, ինչը հաստատում է երկու կողմերի մտադրությունը շարունակել հայ-ռուսական գործընկերային կապերը: Կատարելագործվում է հարաբերությունների պայմանագրային-իրավական բազն», - նշել է Նեստերենկոն:

Նրա խոսքերով, չնայած գլոբալ ճգնաժամային երեւույթների, հայ-ռուսական առեւտրա-տնտեսական, ռազմա-քաղաքական, հումանիտար եւ միջտարածաշրջանային փոխհարաբերությունները դրական ընթացք ունեն: