11 հունվարի 2010 - 18:00 AMT
Շահումյանի հրապարակում հավաքված ցուցարարները շարժվեցին դեպի ՀՀ Սահմանադրական դատարան


Շահումյանի հրապարակում հավաքված ցուցարարները շարժվեցին դեպի ՀՀ Սահմանադրական դատարան, որտեղ մտադիր են ՀՀ ՍԴ ներկայացուցչին հանձնել իրենց հայտարարությունը եւ իրավաբանորեն հիմնավորված եզրակացությունը, որում մատնանշվում է, որ ստորագրված հայ-թուրքական Արձանագրություններն իրենց մեջ Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են կրում:

Ինչպես ցույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի ՀՅ Դաշնակցության Բարձրագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանը, Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի մոտ կսկսվի բողոքի նստացույցը` ընդհուպ մինչեւ ՀՀ ՍԴ վճռի կայացումը: