11 հունվարի 2010 - 19:22 AMT
Ստամբուլում բացվելու է ԵՄ տեղեկատվական կենտրոն


Եվրամիության տեղեկատվական կենտրոնը կբացվի հունվարի 14-ին Ստամբուլում: Տեղեկատվական կենտրոնի գործունեության նպատակն է Թուրքիայի գործարար շրջանակներին եւ հասարակության այլ շերտերին տեղեկատվություն տալ ԵՄ մասին:

Կենտրոնն զբաղվելու է Թուրքիա - ԵՄ, ԵՄ քաղաքականության, երիտասարդական համաժողովների, մամլո համաժողովների, ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների թեմաներով տարածաշրջանային միջոցառումների կազմակերպմամբ, հաղորդում է Anatolian News agency: