12 հունվարի 2010 - 11:30 AMT
2010 թ-ն Moody's-ը կանխատեսում է համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնում


Միջազգային վարկանիշային Moody's Investors Service գործակալությունը կանխատեսում է համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնում: «2010 թ-ն սպասվում է ոչ կտրուկ համաշխարհային տնտեսության աճ: Ամենայն հավանական է, որ կլինի վերադարձ տրենդային աճի` կայուն գործազրկությամբ եւ բյուջետային դեֆիցիտներով», - ասվում է գործակալության զեկույցում:

Տնտեսության դանդաղ վերականգնումը պայմանավորված է տարբեր տարածաշրջաններում հավասար տնտեսական աճի պակասով:

Գործարար ակտիվության ցածր մակարդակը` եւս մեկ բացասական գործոն է, որը ազդում է վարկավորման վրա:

Moody's-ը չի բացառում այն հավանականությունը, որ կառավարությունները եւ կենտրոնական բանկերը կփակեն տնտեսությանը աջակցող ծրագրերը, ինչը կարող է հանգեցնել երկարաժամկետ տոկոսադրույքների կտրուկ աճի, եւ/կամ արժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխմանը:

Բացի այդ, ռիսկ կա, որ ֆինանսական ինստիտուտները ի վիճակի չեն լինի բավականին արագ ձեւավորել կապիտալի ռեզերվ, որպեսզի կարողանան դիմակայել մնացած տնտեսական եւ ֆինանսական սպառնալիքներին:
Ամենաքիչ հավանականություն ունի Չինաստանի աճի տեմպի անսպասելի անկումն: