12 հունվարի 2010 - 13:00 AMT
Հայաստանի շախմատի հավաքականը ոչ ոքի է խաղացել է Ռուսաստանի հավաքականի հետ


Թուրքիայի Բուրսա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ՀՀ հավաքականը 7-րդ տուրում հանդիպել է առաջնության առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ: Հայ շախմատիստները կարողացան ոչ ոքի խաղալ` 2:2 եւ այժմ գրավում են 5-րդ տեղը:

Պարտիաներն ավարտվել են հետեւյալ կերպ`

Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ-0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Մորոզեւիչ-1:0
Գաբրիել Սարգսյան-Եվգենի Տոմաշեւսկի-0:1
Արմեն Փաշիկյան-Վլադիմիր Մալախով-0,5:0,5

7-րդ տուրից հետո առաջատար է դարձել ԱՄՆ հավաքականը 12 (18) միավորով, ՌԴ հավաքականը երկրորդ տեղում է 11 (17,5) միավորով: Հայ շախմատիստները տանելով 3 հաղթանակ, խաղալով 2 ոչ ոքի եւ կրելով 2 պարտություն 8 (15) միավորով 5-րդ տեղում են:

8-րդ տեղում հայ շախմատիստների մրցակիցը կլինի ԱՄՆ հավաքականը:

Հիշեցնենք, որ մինչ առաջնության ավարտը 2 տուր է մնացել: Առաջնությունը մեկնարկել է հունվարի 4-ին եւ կավարտվի հունվարի 14-ին: