12 հունվարի 2010 - 13:37 AMT
ՀՀԿ. Արձանագրություններում նախապայմաններ չկան


«Ես նորմալ եմ համարում, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունել եւ Հայ-թուրքական Արձանագրությունների գործին է կցել ՀՅԴ իրավաբանական եզրակացությունը եւ ավելի վաղ ներկայացված բոլոր փաստագրական նյութերը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, դա լավ հիմք կհանդիսանա Արձանագրությունների քննարկման համար ՀՀ ՍԴ-ում: Ընդ որում, նա ասել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի ՍԴ որոշումը:

Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ճիշտ չէր լինի արդյոք, որ քննարկումները հրապարակային լինեին` Շարմազանովն ասել է. «Ճիշտ է թե ոչ, դա կորոշի ՀՀ ՍԴ-ն: Եթե դատարանը նման որոշում է կայացրել, ուրեմն դրա համար բավարար հիմքեր ունի»:

«Մեր կուսակցությունը բազմիցս է հայտարարել, որ Արձանագրություններում նախապայմաններ չկան»,-ասել է Շարմազանովն ու հավելել, որ Հայաստանը հետագայում եւս հետեւողական է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: