12 հունվարի 2010 - 14:04 AMT
Իրաքի փախստականների համար ՀՀ Արարատի մարզում կգործի Մանկական կրթայան կենտրոն
Ս.թ. հունվարի 13-ին, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում (Անդրանիկի 2) Դարբնիկ գյուղի մանկական կրթայան կենտրոնի բացումը:

Կենտրոնը հիմնվել է «Մշակութային ադապտացում կրթության միջոցով -2» ծրագրի շրջանակներում եւ ծառայություններ է մատուցելու իրաքահայ
գաղթականներին:

Ծրագիրն իրականացրել են Սեյվ դը չիլդրեն եւ Առաքելություն Հայաստան կազմակերպությունները` ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների եւ միգրացիայի վարչության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում ապաստանած իրաքահայ գաղթական երեխաների, երիտասարդների եւ նրանց ծնողների կրթությանը, մշակութային ադապտացմանն ու կենսապայմանների բարելավմանը:

Միջացառմանը ներկա կգտնվեն ՀՀ տարածքային կառավարման եւ կրթության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ եւ այլոք: