6 փետրվարի 2002 - 22:32 AMT
ՕՍԱՄԱ ԲԻՆ ԼԱԴԵՆԸ ՉԵՉՆԻԱ Է ՄԵԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
Այսօր տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Օսամա բին Լադենը թաքնվել է Չեչնիայում, ուր անցել է Ադրբեջանի տարածքով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր այդ մասին գրում է բրիտանական Daily Telegraph-ը` վկայակոչելով բին Լադենի գերի ընկած խոհարար Մոհամեդ Աքրամին: Վերջինս ասել է, որ Թորա-Բորայում Ալ-Քաիդայի ռազմակայանի գրավումից հետո, Օսամա բին Լադենը անցել է Իրանի հյուսիս, այնտեղից ` Ադրբեջան եւ այնուհետեւ` Չեչնիա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: