12 հունվարի 2010 - 16:23 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը


ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան համարեց: ՍԴ վճիռը հրապարակեց նախագահ Գագիկ Հարությունյանը: «Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո եւ բողոքարկման ենթակա չէ»,- ասաց Հարությունյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: