12 հունվարի 2010 - 18:10 AMT
«Շիրակը» հավաքներ է անցկացնում հայրենի Գյումրի քաղաքում


«Շիրակ» ֆուտբոլի ակումբը, որը Հայաստանի 2009 թվականի առաջնությունում գրավեց 6-րդ տեղը, արդեն 2009 թվականի դեկտեմբերի 14-ին սկսեց պատրաստվել 2010թ. սեզոնին:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հաղորդեց, որ ակումբն իր հավաքներն անց է կացնում Գյումրիում: «Շիրակը« լքել են պաշտպաններ Հովհաննես Դեմիրճյանը, Ֆելիքս Խոջոյանը, որն ակումբում է մնացել որպես երկրորդ մարզիչ, կիսապաշտպաններ Արարատ Հարությունյանն ու Հենրիկ Բատիկյանը»,-ընդգծել է գլխավոր մարզիչը:

Ըստ Բիչախչյանի, Անդրանիկ Բարիկյանը (հարձակվող) հանդես կգա Բեյրությում: «Այժմ ակումբում մարզվում են երիտասարդ ֆուտբոլիստներ «Շիրակ-2»-ից, կստորագրենք նրանց հետ պայմանագիր, թե ոչ, հայտնի կդառնա հավաքներից հետո»,-հավելել է «Շիրակի» գլխավոր մարզիչը: