12 հունվարի 2010 - 19:48 AMT
2010 թ. միջազգային «Վիշեգրադյան կրթաթոշակ» հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրելու հարավկովկասյան երկրներին


«Վիշեգրադյան կրթաթոշակ» միջազգային հիմնադրամը Վիշեգրադի խմբի երկրներում, ինչպես նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում գիտության զարգացման նպատակով հայտարարել է նոր ուսումնական ծրագիր:

Ծրագիրը նախատեսում է մոտավորապես 400 կրթաթոշակի տրամադրում Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Վրաստանի, Հունաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի գիտնականներին ու համալսարաններին: Ընտրված գիտնականները յուրաքանչյուր ուսումնական կիսամյակ 2010 թ. ընթացքում ստանալու են 2300 եվրո, իսկ հյուրընկալող համալսարանը` 1500 եվրո: