6 փետրվարի 2002 - 22:39 AMT
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ ԱՐԳԵԼՈՂ ԿԵՏ ՄՏՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանին հաջղվել է աշխատակիցների անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար, որտեղ կքննարկվի հեռահաղորդակցությունների մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հարցը: Այս միջոցառման նախաձեռնողը մտադիր է հասնել օրենքում այնպիսի դրույթի ընդգրկմանը, որով կարգելվի ներքաղաքային հեռախոսազանգերի համար րոպեավճարի կիրառումը այնքան ժամանակ, մինչեւ չապահովվեն հավասար պայմաններ բոլոր բաժանորդների համար: Հիշեցնենք, որ այդ դեպքում, հեռահաղորդակցությունների ոլորտում մենաշնորհ ունեցող, «ԱրմենՏել» ընկերությունը կարող է հայցով դիմել միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով, այն բանի հավանականությունը, որ դատարանի որոշումը կլինի Հայաստանի օգտին, չնչին է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: