12 հունվարի 2010 - 20:31 AMT
Թուրքիայի վարչապետը դեռեւս չի ծրագրել Հայաստան այցելել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս չի ծրագրել Հայաստան այցելել: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Թուրքիայի վարչապետի արտասահմանյան լրատվության հետ կապը համակարգող Ահմեդ Դուրանը:

Թուրքիայի վարչապետը ներկայում գտնվում է Մոսկվայում, որտեղ բանակցություններ է վարում Ռուսաստանի իշխանությունների հետ: Ինչպես նախապես հայտարարել էին Ադրբեջանի ԶԼՄ-երը, Մոսկվա ացից հետո Թուրքիայի վարչապետը մեկնելու է Երեւան: