12 հունվարի 2010 - 21:12 AMT
Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նստաշրջանում կշոշափվի սառեցված հակամարտությունների թեման


ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար եւ արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը հունվարի 14-ին Վիեննայում ելույթ կունենա ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նստաշրջանում: Իր ելույթում նա կներկայացնի ԵԱՀԿ-ում ղազախական նախագահության առաջնահերթությունները 2010 թվականին: Սպասվում է, որ իր խոսքում Կանաս Սաուդաբաեւը կբարձրացնի սառեցված հակամարտությունների գոտում իրադրության կայունացման ուղղությամբ ԵԱՀԿ ջանքերին, միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանը, ինչպես նաեւ հանդուրժողականությանն ու երկկողմանի վստահության խրախուսմանը վերաբերող հարցեր:

2010թ. հունվարի 1-ից Եվրոպայի անվտանգության ու համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահը Ղազախստանն է: Նախագահական աթոռը Ղազախստանն ընդունեց Հունաստանից: