13 հունվարի 2010 - 13:04 AMT
Ամերիաբանկն ավարտել է բանակցությունները FMO-ից եւ DEG-ից 30 մլն ԱՄՆ դոլարի վարկի ներգրավման ուղղությամբ


Ամերիաբանկն ավարտեց բանակցությունները զարգացման ֆինանսական երկու նշանավոր կազմակերպությունների` FMO-ի (NEDERLANDSE FINANCIERINGS-MAATSCHAPPIJ VOOR ONTWIKKELINGSLANDEN N.V.) եւ DEG-ի (DEUTSCHE INVESTITIONS - UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH) հետ` պարտքային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ:

Վերոհիշյալ կազմակերպություններիցներգրավվելու է 30 մլնԱՄՆդոլարի չափովվարկ, որից 20 մլն ԱՄՆ դոլարը` բիզնեսի վարկավորման համար, իսկ 10 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար: Վարկերը տրամադրվելու են շուկայում գործող մարման ժամկետներից զգալիորեն երկար ժամկետներով:

Բիզնեսի վարկերընախատեսված են բոլորայն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5 մլն դրամից մինչեւ 5 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչեւ 250: Տրամադրվող վարկերի գումարը կարող է հասնել մինչեւ 1.5 մլն ԱՄՆ դոլարի, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններին կարող են տրամադրվել վարկեր` մինչեւ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Ամերիաբանկի կողմից FMO եւ DEG միջազգային խոշորագույն կազմակերպություններիցբացառիկ պայմաններովներգրավվելիք գումարները մեծապեսկնպաստեն Բանկի կողմից արդեն իրականացվող վարկավորման ծրագրերի բարեհաջող իրագործմանը: