13 հունվարի 2010 - 14:06 AMT
Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի Australian Open-2010 մրցաշարը


Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, արգենտիանահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի «Մեծ սաղավարտի» այս սեզոնի առաջին մրցաշարը` Australian Open-2010:

Նախկինում համաշխարհային վարկանիշային աղյուսակում 46-րդ տեղը զբաղեցնող թենիսիստը մտադիր էր մասնակցել Օքլենդի մրցաշարին, սակայն առաջին իսկ մրցաշարում արդեն Նոր Զելանդիայում նա վնասեց որովայնի մկանները:

Նալբանդյանը բժշկական զննություն է անցել, որը ցույց տվեց, որ նա ստիպված կլինի հրաժարվել մասնակցությունից Ավստրալիայի բաց առաջնությանը: Հակառակ դեպքում թենիսիտը կարող է միայն խորացնել իր վնասվածքը եւ դուրս մնալ շարքից առավել տեւական ժամանակով: Նալբանդյանի հետագա գործունեության ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Նալբանդյանը հանդես չի եկել պաշտոնական մրցումներում 2009 թվականի մայիսից ի վեր, երբ նա ազդրի վիրահատություն տարավ: