13 հունվարի 2010 - 19:19 AMT
Բաքուն շարունակում է հայ ժողովրդի դեմ ատելության սերմեր ցանել
Որքան էլ զարմանալի լինի «Արեւմտյան ադրբեջանցիների եւ Երեւանի տարագրված կառավարության» միության ստեղծման մասին հայտարարությունները, հարկ է նշել, որ միջազգային հասարակայնությունը եւ իրեն հարգող յուրաքանչյուր կառույց հազիվ թե լուրջ վերաբերվի այդ նախաձեռնությանը կամ ընդհանրապես դրանով կզբաղվի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը :

««Արեւմտյան ադրբեջանցիների միության» ստեղծման գաղափարը մի միտք է հետապնդում` ադրբեջանցիների հոգիներում ատելություն սերմանել, նրան տալ այն գաղափարը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը «զավթիչներ են», որոնք , իբր, ադրբեջանցի ժողովրդին զրկել են բնակատեղից», - ասել է քաղաքագետը: Նրա խոսքերի համաձայն, դա ադրբեջանական քարոզչության հին մեթոդ է: