13 հունվարի 2010 - 19:20 AMT
Հունվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Կահիրե
Հունվարի 16-18-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով մեկնելու է Կահիրե (Եգիպտոս): Այս մասին PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցի ընթացքում հայտնել է ԱԺ նախագահի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքերի համաձայն, Հովիկ Աբրահամյանն իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա Եգիպտոսի բարձրաստիճան անձանց հետ: «Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմանի եւ միջխորհրդարանական համագործակցության հարցեր», - ասել է նա: