14 հունվարի 2010 - 19:21 AMT
Հայաստանի կառավարությունը վերանայել է կորցրած անձնագրերի վերադարձման ժամկետները եւ պետտուրքի չափը
Հայաստանի կառավարությունը 2010 թ. հունվարի 14-ի իր առաջին նիստի ժամանակ փոփոխություններ եւ լրացումներ է մտցրել ՀՀ անձնագրային համակարգում` հստակեցվել են պետտուրքի հիման վրա անձնագրային գործողությունների կատարման ժամկետները, ինչը հնարավորություն կտա անձնագրային գործողությունները տարբաժանել վարչարարական եւ վճարովի ծառայությունների: Կորցրած անձնագրերի փոխարեն նորերը հանձնելու ժամկետները կրճատվել են մինչեւ 15 օր:

Հայաստանի կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել է կորցրած անձնագրի փոխարեն նորը հանձնելու ժամանակ վճարվող գումարի չափը: