14 հունվարի 2010 - 19:52 AMT
Նաիրա Զոհրաբյան. «Եվրանեստի» շրջանակներում չի կարող քննարկվել Արցախի խնդիրը
Հունվարի 14-ն Երեւանի ժամանակով 17:00-ն Բրյուսելում սկսվել է «Եվրանեստ» - «Արեւելյան համագործակցություն» ծրագրի խորհրդարանային վեհաժողովի ձեւավորման աշխատանքային խումբի նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով, այդ հանդիպման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը կհայտնի Հայաստանի դիրքորոշումը այն մասին, որ ՀՀ-ը ողջունում է «Արեւելյան համագործակցության» ծրագրի շրջանակներում այդպիսի խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը:

Տ-ն Զոհրաբյանը նշել է, որ «Եվրանեստը» չի կարող հարթակ հանդիսանալ ղարաբաղյան խնդրի քննարկման համար: «Եթե ղարաբաղյան խնդիրը քննարկվի «Եվրանեստի» ձեւաչափում , ապա նրա աշխատանքը դատապարտված է ձախողման», - նշել է նա: