14 հունվարի 2010 - 20:58 AMT
Գերմանիա մեկնելուց առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանը ընդունել է հայ խաղաղարարներին
Հունվարի 14-ն Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը հայ խաղաղարարների պատվին, որոնք մասնակցելու են խաղաղապահ գործողությանը Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի շրջանակներում (ISAF), կազմակերպել էր ընդունելություն:

«Ես շատ ուրախ եմ ընդունել ձեզ Գերմանիա մեկնելուց առաջ: ISAF-ի հետ հայ խաղաղարարների համագործակցության մասին որոշումը հետաքրքրի է քաղաքական տեսանկյունից: Հայաստանը մեծ փորձ ունի այդ հարցում, որը նա կուտակել է Կոսովոյում եւ Իրաքում», - ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:

Ընդունելությանը ներկա էր ՀՀ Ռազմական ուժերի պետշտաբի գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ այլ բարձրաստիճան զինծառայողներ եւ դեսպանատների ներկայացուցիչներ:

Հայ խաղաղարարներ Աֆղանստան մեկնելուց առաջ հունվարի 10-ն կմեկնեն Գերմանիա, որտեղ կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին:

ISAF-ը Անվտանգության ապահովման միջազգային ուժ է, որը գլխավորում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական զորակազմը: Այն գործում է Աֆղանստանի տարածքում 2001 թ-ց: Անվտանգության ապահովման միջազգային ուժերը ստեղծվել են 2001 թ-ի դեկտեմբերի 20-ն համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1386 բանաձեւի: Թալիբների ռեժիմի տապալումից հետո երկրում նրանց ներկայությունը անհրաժեշտ էր «աֆղանական Ժամանակավոր մարմնի Քաբուլում եւ հարակից տարածքներում անվտանգության ապահովելու համար, որպեսզի Ժամանակավոր մարմինը եւ ՄԱԿ-ի անձնակազմը կարողանան գործել անվտանգ պայմաններում»: 2003 թ-ի օգոստոսից ISAEF-ի հրամանատարությունը իրականացվում է ՆԱՏՕ-ի դաշինքի կողմից: