15 հունվարի 2010 - 10:43 AMT
Արտոնյալ պայմաններով բյուջետային վարկեր են ստացել 238 բռնադատված քաղաքացիներ
2009 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 44 քաղաքացու տրամադրվել են ընդհանուր գումարով 182 մլն 910 630 ՀՀ դրամի բյուջետային վարկեր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Բռնադատված քաղաքացիներինարտոնյալ պայմաններով բյուջետայինվարկերիտրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: 2009 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ նշված վարկային ծրագրի շրջանակներում 238 քաղաքացու տրամադրվել է 894 մլն 847 730 ՀՀ դրամ գումարով վարկ:

Վարկերը տրամադրվումեն բնակարանիգնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամանավարտբնակելիտանշինարարությունն ավարտինհասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով: Նշված բյուջետային վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով: