15 հունվարի 2010 - 15:39 AMT
Հաստատվեցին Հայաստանի մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների հավաքականների մարզչական կազմերը
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են Հայաստանի մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների հավաքականների մարզչական կազմերը`

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական`

Գլխավոր մարզիչ` Սեւադա Արզումանյան
Մարզչի օգնական` Աշոտ Բարսեղյան
Դարպասապահների մարզիչ` Հայկ Կիրակոսյան

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքական`

Գլխավոր մարզիչ` Սուրեն Չախալյան
Մարզչի օգնական` Ռոման Սիմոնյան
Դարպասապահների մարզիչ` Արմեն Ավագյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` կազմակերպություն է, որը վերահսկում եւ ղեկավարում է ֆուտբոլի ոլորտը Հայաստանում: Ֆեդերացիան հիմնվել է հունվարի 18-ն 1992 թ-ն, նստավայրը գտնվում է Երեւանում:

Ֆեդերացիան կազմակերպում է գործունեությունը եւ ղեկավարում է ֆուտբոլի ազգային հավաքականները, որոնց թվում են տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Նրա հովանու ներքո նաեւ մրցույթներ են անցկացվում Բարձրագույն խմբում, Առաջին Խմբում, Հայաստանի եւ Հայաստանի Սուպերգավաթում: