15 հունվարի 2010 - 16:37 AMT
Արարատբանկը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը ստորագրեցին 4 մլն դոլար արժողությամբ պայմանագիր
Հունվարի 15-ին Մարիոթ-Արմենիա հյուրանոցում Վերակառուցմանեւ Զարգացման Եվրոպականբանկը (ՎԶԵԲ) ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետկնքեցհամաֆինանսավորման պայմանագիր, որիշրջանակում վարկային միջոցները կտրամադրվեն 7 տարի աննախադեպ մարման ժամկետով:

Պայմանագիրը ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻվարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ Վերակառուցման եւ ԶարգացմանԵվրոպականբանկի Երեւանիգրասենյակի ղեկավարՎալերիու Ռազլոգը:
4.000.000 ԱՄՆ դոլար ծավալով համաֆինանսավորման պայմանագիրն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կնձեռի վարկավորումն իրականացնել հայաստանյան բիզնեսի բոլոր բնագավառներում:

Այսպիսի պայմանագրի կնքումըպայմանավորվածէինչպես ՎԶԵԲ-իկողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻմենեջմենթին տրվածգնահատականով, վերջին երեք տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ձեռք բերած ֆինանսական ցուցանիշներով, հասարակական հեղինակությամբ, բիզնես միջավայրի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ տածած վստահությամբ, այնպես էլ ՎԶԵԲ-ի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջեւ ձեւավորված սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ:

Համաֆինանսավորման այսպայմանագիրըվերջին երկու տարում հինգերորդնշանակալիծրագիրն է, որ իրականացվում էԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-իմիջեւ:

Դեռեւս 2008 թվականի հունվարինԱՐԱՐԱՏԲԱՆԿԸեւ ՎԶԵԲ-ը ստորագրեցին 5.000.000 ԱՄՆդոլարծավալով վարկային պայմանագիր եւ իրականացրեցին ինչպես միջին, այնպես էլ փոքր բիզնեսի վարկավորման ծրագրեր, որն իրականացվեց «Միկրովարկավորում-Հայաստան» միջազգային ծրագրի հետ համատեղ` հնարավորություն ընձեռելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդներին օգտվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր տեխնոլոգիաներով վարկային պրոդուկտներից:

Այս պայմանագրի շրջանակներում իրականացվեցնաեւ 1.000.000 ԱՄՆդոլար ծավալովառեւտրիխթանմանծրագիր, որիծավալը հետագայում մեծացվեց եւս 1.000.000 ԱՄՆդոլարով` նկատիունենալով այդծրագրի իրականացմանգործում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻձեռք բերածհաջողությունները:
2008 թվականիհոկտեմբերին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸեւՎերակառուցման եւԶարգացմանԵվրոպականբանկը ստորագրեցինԱՐԱՐԱՏԲԱՆԿԻկապիտալում ՎԶԵԲ-իմասնակցությանպայմանագիրը, համաձայնորիՎԶԵԲ-ը 25 տոկոս մասնակցությունունեցավԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում`ընդգծելովիրվստահությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ:

ՀետագայումԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ կանադականCRC Sogema խորհրդատվական ընկերության միջեւ ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման պայմանագիր, որը նախատեսված էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ հոկտեմբերին ստորագրված պայմանագրով:

2009թ.օգոստոսին ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ձեռք բերման պայմանագիրը, որի արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ այդ կազմակերպությունում միակ մասնակիցը:

2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմում են 41 միլիարդ 342 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 11 միլիարդ 710 մլն դրամ կամ 39.5 %:
Վարկային ներդրումները 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 16 միլիարդ 175 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 33%:

Պարտավորությունները կազմում են 33 միլիարդ 494 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 11 միլիարդ 406 միլիոն դրամ կամ 51.6 %:

Ընդհանուր կապիտալը 31.12.2009 թ.դրությամբ կազմում է 7 միլիարդ 848 միլիոն դարամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 304 միլիոն դրամով կամով, 4 %-ով:

2009թ.ընթացքում Բանկիհաճախորդներիթիվնաճել է35.5 հազարով,կամ106.9%-ով կազմելով 68.6 հազ. հաճախորդ:

Պլաստիկ քարտերի թիվն աճել է 16.9 հազարով, կամ 79.3%-ով, կազմելով 38.2 հազար քարտ:
2009թ.շահույթը կազմում է 580 միլիոն դրամ:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:

Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: