15 հունվարի 2010 - 18:09 AMT
ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ
2009 թ. դեկտեմբերի 26-ից 2010 թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 114.926.450 ԱՄՆ դոլար` 376.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով եւ վաճառվել է 194.995.539 ԱՄՆ դոլար` 378.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.900.000 ԱՄՆ դոլարի առուվաճառք` 376.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նշված ժամանակահատվածում «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ իրականացրել է 91.204.000 ԱՄՆ դոլարի առուվաճառք` 377.81 դրամ մեկ ԱՄՆ դոլրի դիմաց միջին փոխարժեքով:

2009 թ. դեկտեմբերի 21-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերը տրամադրած վարկերի ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 83.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: