15 հունվարի 2010 - 18:41 AMT
Կոնվերս բանկի հաճախորդները կարող են անհատական ձեւավորմամբ պլաստիկ քարտեր պատվիրել
Ընթացիկ տարվա հունվարի 15-ից Կոնվերս բանկն իր պաշտոնական կայքում ներդրել է «Քարտապանի անհատական ձեւավորմամբ քարտ» հղումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, բանկի նախաձեռնությունն աննախադեպ է Անդրկովկասի տարածքում եւ քարտապաններին հնարավորություն է տալիսանհատական ձեւավորմամբ կայքի միջոցով պատվիրել VISA CLASSIC քարտեր:
Բանկը հիմնադրվել է 1993թ. որպես «Հյուսիս-հայկական» փայատիրական բանկ: 1997 թվականին վերակազմավորվել է «Կոնվերս բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության:
Բանկը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ բաժնետեր, Հայաստանի բանկերի միության անդամ, SWIFT համակարգի անդամ, Արցախբանկ» ՍՊԸ բաժնետեր,«Կոնվերսինկասացիա» ՍՊԸ-ի բաժնետեր, ՀՀ ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ ԿԲ պաշտոնական գործակալ` ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում գործառնություններ կատարելու համար, «ArCa» վճարային համակարգի անդամ, «Visa International» միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, Հայաստանում American Express քարտերի տարածման միակ գործակալը, արագ փոխանցումների մի շարք համակարգերի մասնակից է (MIGOM, CONTACT, LEADER, INTEREXPRESS, Blizko, Allure, Զոլոտայա կորոնա, MoneyGram, Bystraya Pochta): Բանկը մասնակցում է Համաշխարհային բանկ (Ձեռնարկությունների զարգացման ծրագիր,
Գյուղատնտեսության զարգացման վարկային ծրագիր (ԳԲՎԾ), Զարգացման միջազգային ընկերակցություն (Գյուղական ձեռնարկատիրության եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման), ԱՄՆ Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա (Ջրից դեպի շուկա վարկային ծրագիր), Գերմանա-հայկական հիմնադրամ (Միկրո եւ փոքր ձեռնարկությունների վարկային ծրագիր,Փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկային ծրագիր):
Բանկն ունի 25 մասնաճյուղ, որոնցից 10-ը` Երեւանում, 15-ը` Հայաստանի մարզերում: Բանկը սպասարկում է մոտ 95 հազար հաճախորդների:
Բանկի բաժնետերերն են. «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷԼԷԼՍԻ (նախագահ` Էդուարդո Էրնեկյան) (95%), Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի ի դեմս` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի (ղեկավար` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց Կաթողիկոս) (5%):