18 հունվարի 2010 - 15:15 AMT
Դարչինյան-Մարտինես մենամարտը տեղի չի ունենա Ֆինանսական խնդիրների պատճառով
Ինչպես հաղորդում է boxingsceane.com-ը, WBC եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոններ Վիկ Դարչինյանը եւ ամերիկացի Ռաուլ Մարտինեսի միջեւ մենամարտը տեղի չի ունենա; Կողմերը չկարողացան լուծել ֆինանսական հարցերը: Մարտինեսը պահանջում էր 100.000 դոլար, իսկ Վիկ Դարչինյանը պրոմոուտեր Հարի Շոուն պատրաստ էր վճարել միայն 70.000:

Այժմ Շոուն փնտրում է նոր հակառակորդ Դարչինյանի համար: Հայ բռնցքամարտիկի թիմը մտադիր է առաջին մենամարտը անցկացնել մարտին, ինչպես եւ նախատեսված էր:

Վախթանգ (Վիկ) Դարչինյան-ը` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս 2 գերթեթեւ կարգում: Աշխարհի չեմպիոն է գերթեթեւ քաշային կարգում (IBF վարկածով, 2004-2007): Պրոֆեսիոնալ բոքսում Դարչինյանը առաջին անգամ հանդես եկավ 2000 թ-ն Ավստրալիայի դրոշի տակ: 2009 թ-ց ներկայացնում է Հայաստանը: Անցկացրել է 36 մենամարտ; 34-մ հաղթել է (27 նոքաուտ), եւ պարտվել 2-մ: