19 հունվարի 2010 - 20:40 AMT
Բրիտանական խորհուրդը կազմակերպում է Rock, Paper, Scissors ցուցահանդեսը Հայաստանում
Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ վաղը` հունվարի 20-ին, ժ. 16.00-ին Երեւանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ալբեր եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահում կկայանա Rock, Paper, Scissors ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկայացված են ցուցանմուշներ Բրիտանական խորհրդի համաշխարհային հավաքածուից:

Ավելի քան 60 տարի է Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեսի տարբեր աշխատանքներ` աշխարհին ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու բրիտանացի նկարիչների, դիզայներների եւ արվեստի գործիչների հաջողությունները: Հավաքածուն հիմնադրվել է 1930-ականնների վերջին, ընդամենը մի քանի աշխատանքերից վերածվելով 8000 տարբեր տեսակի գործերով հագեցած` բրիտանական 20-21 դարերի արվեստն ու մշակույթը ներկայացնող հավաքածուի: Հավաքածուն չունի մշտական ցուցադրության վայր. այն դիտարկվում է որպես «Թանգարան առանց պատերի»:

Rock, Paper, Scissors-ը Բրիտանական խորհրդի հավաքածուի մեջ տեղ գտած քանդակագործների 1950-ականներից ցայսօր արված տպագրությունների ցուցահանդես է: Աչքի անցկացնելով արվեստագետներին` ակներեւէ, որ տպագրության եղանակը, լինի դա օֆորտ, մետաքսե տպագրություն, լինոգրավյուրա, թե լիտոգրաֆիա, քանդակագործների համար շարունակում է մնալ սեփական գաղափարները զարգացնելու եւ պորտֆոլիոն ընդլայնելու լայն տարածում գտած միջոց: Ցուցադրանքում տեղ գտած աշխատանքները վերցված են հավաքածուի տպագրությունների հարուստ պահոցից` ներառյալ մի շարք նոր ձեռքբերումներ, որոնցից մի քանիսը ցուցադրվում են առաջին անգամ:

Rock, Paper, Scissors-ը Հայաստանում ցուցադրվելու է 2010թ. հունվարի 21-28-ը: Կից ներկայացվում է ցուցահանդեսի պաստառը:

Ամսաթիվը` 20 հունվարի 2010թ.
Ձեւաչափ` Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն
Ժամ` 16.00
Վայր` Ալբեր Թովէ Բոյաջյան ցուցասրահ
Երանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա
Իսահակյան 36
Պատվավոր հյուրեր` ՀՀ Մշակույթի փոխնախարար Ար Սամուելյան, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլ