21 հունվարի 2010 - 12:25 AMT
Պիեռ Բալյանը անհաջող է հանդես եկել Եվրոպայի գեղասահքի առաջնությունում
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, որ հունվարի 19-ին մեկնարկել է Տալլինում, տղամարդկանց մենասահքում Հայաստանը ներկայացնում էր Պիեռ Բալյանը: Կարճ ծրագրում Բալյանը հավաքել է 31,82 միավոր եւ զբաղեցրել է 37-րդ տեղը 38 հնարավորից: Այդպիսով, հայ գեղասահորդն ավարտել է իր ելույթներն Եվրոպայի առաջնությունում:

Առաջին տեղում է Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն 91, 30 միավորով:

Հունվարի 21-ին տեղի կունենան ցուցադրական ելույթներն ու պարգեւատրման արարողությունը:

Պիեռ Բալյանը տղամարդկանց մենասահքում հանդես եկող գեղասահորդ է: ԱՄՆ պատանեկան առաջնությունում նա գրավել է 8-րդ տեղը, իսկ մեծահասակների առաջնությունում` 18-րդ տեղը: Նախկինում նա մարզվել է գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի եւ մարզիչ Ալեքսեյ Միշինի մոտ: Բալյանն արդեն 25 տարեկան է: Հայկական դրոշի տակ նա առաջին անգամ հանդես եկավ «Նեբելհորն Թրոֆի» միջազգային մրցաշարում 2009թ., որտեղ անհաջող ելույթ ունեցավ` եզրափակելով աղյուսակը (32-րդ տեղ):