22 հունվարի 2010 - 13:34 AMT
Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան
Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում ՀայաստանիՀանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱրմենՍմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին, հաղորդում է նախարարի մամլո ծառայությունը:

Հանրապետության Նախագահի նույնօրվա մեկայլհրամանագրով Օլեգ Եսայանընշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):