22 հունվարի 2010 - 18:12 AMT
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում դիտարկումը դադարեցվել է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համաձայնության գալով, հունվարի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը սկսել է ծրագրային դիտարկում իրականացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա), Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Հակառակ կողմից առաքելությունը ղեկավարում էր ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինոսը (Հունգարիա), ով հենց սկզբից կարգադրել է ընդհատել, իսկ հետո նաեւ դադարեցնել դիտարկումն ընդհանրապես: Պատճառները պարզվում են: